Ծառայություններ
Փոփոխությունների կառավարում
Փորձառու խորհրդատուների մեր թիմը հավելյալ օժանդակություն  է տրամադրում, երբ մեր ընկերության կողմից ծրագրային ապահովման ներդրումը հանդիսանում է արդյունավետության բարձրացման միայն մի մասը:
Ընկերությունն իր ծառայությունների շարքում տրամադրում է ուսուցման և փոփոխությունների կառավարման խորհրդատուների թիմ, ովքեր կօգնեն Ձեզ ավարտին հասցնել դեպի առավել արդյունավետ աշխատաոճ տանող գործընթացը: Ունենալով մեծ փորձ, աշխատավայրում, հեռավար կամ լսարանային դասընթացների կազմակերպման գործում, մենք կօգնենք Ձեզ կազմակերպության ներսում ստեղծել վերապատրաստման ամբողջական  ծրագիր` աշխատակիցների  վերապատրաստման և փոփոխությունների գործընթացի սահուն կառավարման համար: 
Ծրագրավորում
Ծրագրային ապահովման մշակում, ամբողջությամբ հարմարեցված Ձեր կարիքներին:
Մեր գործունեության հիմանական ուղղություններից է ծրագրային ապահովման մշակումը: Ծրագրային ապահովման ոլորտում մեր մշակումների ցանկը ներառում է փաստաթղթաշարժի ավտոմատացումից մինչեւ ամբողջական առցանց ներկայության ապահովում մասնավոր ընկերությունների եւ պետական կառավարման մարմինների համար: Ծրագրավորման ծառայությունների հիմքում դրված է «Agile» ծրագրավորումը, որն ապահովում է ճկուն պլանավորում, ծրագրային ապահովման շարունակական մատակարարում եւ բարելավում: Այս մոտեցումը հնարավոր է դարձնում առավելագույնս արագ արձագանքել հաճախորդների կարիքների փոփոխություններին, ծրագրային ապահովումը մատակարարել միջանկյալ գործուն տարբերակներով եւ ոչ թե պատվերի ավարտին:
Գործընթացների վերլուծություն
Ներքին ընթացակարգերի եւ գործընթացների ամբողջական վերանախագծում:
Ծրագրյին ապահովման մշակման եւ ներդրման ընթացքում մեր ընկերությունը մի շարք մարտահրավերների բախվեց, որոնք ստիպեցին ընդլայնել ծառայությունների շրջանակը և ներառել  բիզնես գործընթացների վերլուծությունն  ու խորհրդատվությունը` որպես ծրագրերային ապահովման մշակման գործընթացի անբաժանելի բաղկացուցիչ:
Պատվիրատուի մոտ անարդյունավետ գործառնությունների քանակը նվազեցնելու նպատակով մենք սկսեցինք կենտրոնանալ հաճախորդի կարիքների ուսումնասիրության և բիզնես գործընթացների արդյունավետության ստուգման վրա, ինչը մեր թիմին հնարավորություն տվեց ստեղծել և տրամադրել ծրագրային լուծումներ, որոնք իրենցից ներկայացնում են արդեն ոչ թե պարզապես գոյություն ունեցող գործընթացների մեխանիկական ավտոմատացում, այլ մեր հաճախորդների աշխատանքային ոճի նոր` համակողմանիորեն վերանայված փոփոխություն: Մեր փորձառու  խորհրդատուները լրացուցիչ արժեք են  հաճախորդներին, այն դեպքում, երբ ծրագրային լուծումները VXSoft Limited -ի կողմից առաջարկվող արդյունավետության բարձրացման ընդհանուր օգտակարության ընդամենը մի մասն են կազմում: 
Հեռավար ուսուցումից մինչեւ կորպորատիվ վերապատրաստում եւ փոփոխությունների կառավարում:
Վերապատրաստում
Անցած ծրագրերից քաղած դասերը ցույց են տվել, որ բիզնես գործընթացների լայնածավալ ավտոմատացված համակարգի ներդրման ժամանակ մեր խորհրդատուների օգնությունը լավագույն միջոցն է բացահայտելու, որ աշխատակազմը կարիք ունի ճանաչելու /սովորելու/ աշխատանքային տիպիկ առաջադրանքների կամ միջավայրի առանձնահատկությունները և ծանոթանալու ակնկալվող փոփոխություններին: 
“Mulberry Groupware".
Ապահովում է ներքին գործառնությունների և միջգերատեսչական փաստաթղթաշրջանառության ավտոմատացումը 50-ից ավելի աշխատակազմ ունեցող կազմակերպությունների համար: Վերջին չորս տարիների ընթացքում ծրագիրը կիրառվել է հինգ երկրների ավելի քան 300 հաստատություններում, որտեղ դրանից օգտվել են 12000-ից ավել օգտատերեր: Ծրագիրը ապահովում է էլեկտրոնային փաստաթղթերի և առաջադրանքների լիակատար կառավարումը և թույլ է տալիս վերացնել թղթատարական ծանր հոսքերը կազմակերպության ներսում: Ձեր հարցումով ծրագրի ցուցադրական տարբերակը հասանելի է http://demo.vxsoft.com/ կայքում: Ներառված երկրներն են` Հայաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Էստոնիան, Սլովակիան: 
Ծրագրավորում
Մեր գործունեության հիմանական ուղղություններից է ծրագրային ապահովման մշակումը: Ծրագրային ապահովման ոլորտում մեր մշակումների ցանկը ներառում է փաստաթղթաշարժի ավտոմատացումից մինչեւ ամբողջական առցանց ներկայության ապահովում մասնավոր ընկերությունների եւ պետական կառավարման մարմինների համար: Ծրագրավորման ծառայությունների հիմքում դրված է «Agile» ծրագրավորումը, որն ապահովում է ճկուն պլանավորում, ծրագրային ապահովման շարունակական մատակարարում եւ բարելավում: Այս մոտեցումը հնարավոր է դարձնում առավելագույնս արագ արձագանքել հաճախորդների կարիքների փոփոխություններին, ծրագրային ապահովումը մատակարարել միջանկյալ գործուն տարբերակներով եւ ոչ թե պատվերի ավարտին:
Մեր գործունեության հիմանական ուղղություններից է ծրագրային ապահովման մշակումը: Ծրագրային ապահովման ոլորտում մեր մշակումների ցանկը ներառում է փաստաթղթաշարժի ավտոմատացումից մինչեւ ամբողջական առցանց ներկայության ապահովումը:
Վերապատրաստում
Փորձառու խորհրդատուների մեր թիմը հավելյալ օժանդակություն  է տրամադրում, երբ մեր ընկերության կողմից ծրագրային ապահովման ներդրումը հանդիսանում է արդյունավետության բարձրացման միայն մի մասը:
Ընկերությունն իր ծառայությունների շարքում տրամադրում է ուսուցման և փոփոխությունների կառավարման խորհրդատուների թիմ, ովքեր կօգնեն Ձեզ ավարտին հասցնել դեպի առավել արդյունավետ աշխատաոճ տանող գործընթացը: Ունենալով մեծ փորձ, աշխատավայրում, հեռավար կամ լսարանային դասընթացների կազմակերպման գործում, մենք կօգնենք Ձեզ կազմակերպության ներսում ստեղծել վերապատրաստման ամբողջական  ծրագիր` աշխատակիցների  վերապատրաստման և փոփոխությունների գործընթացի սահուն կառավարման համար: 
Հեռավար կամ առկա վերապատրաստման ամբողջական  նախագծերի մշակում եւ իրականացում:
Խորհրդատվություն

Ծրագրային պահովման ներդման ընթացքում մեր ընկերությունը մի շարք մարտահրավերների հանդիպեց, որոնք ստիպեցին ընդլայնել ծառայությունների շրջանակը և դրանցում ներառել նաև բիզնես գործընթացների վերլուծությունն ու խորհրդատվությունը` որպես ծրագրային ապահովման ներդրման գործընթացի  անբաժանելի մաս: Հաճախորդների մոտ անարդյունավետ գործառնությունների քանակը նվազեցնելու նպատակով մենք սկսեցինք կենտրոնանալ հաճախորդի կարիքների ուսումնասիրության և բիզնես գործընթացների արդյունավետության ստուգման վրա, ինչը մեր թիմին հնարավորություն տվեց ստեղծել և տրամադրել  ծրագրային լուծումներ, որոնք իրենցից ներկայացնում են արդեն ոչ թե պարզապես գոյություն ունեցող գործընթացների մեխանիկական ավտոմատացում, այլ մեր հաճախորդների աշխատանքային ոճի նոր` համակողմանիորեն վերանայված փոփոխություն: Մեր փորձառու բիզնես խորհրդատուները լրացուցիչ արժեք են տրամադրում հաճախորդներին, այն դեպքում, երբ ծրագրային լուծումները մեր կողմից առաջարկվող արդյունավետության բարձրացման ընդամենը մի մասն են կազմում: 

Մեր փորձառու բիզնես խորհրդատուները լրացուցիչ արժեք են տրամադրում հաճախորդներին, այն դեպքում, երբ ծրագրային լուծումները մեր կողմից առաջարկվող արդյունավետության բարձրացման ընդամենը մի մասն են կազմում: 
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համար էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի մշակում
ՀՀ պետական կառավարման 23 մարմինների փաստաթղթաշարժի ամբողջական տեղափոխում էլեկտրոնային հենքի: Ծրագիրը ներառում էր ավելի քան 8000 պետական ծառայողների վերապատրաստում եւ 23 մարմիններում համակարգի ներդրում: 
Մեր մասին
Մեր թիմը

Ընկերության մասին

Ովքե՞ր ենք մենք

«Վի Իքս Սոֆթ» լիմիտեդն Իռլանդական ընկերություն է, որը ներկայացնում է Էլեկտրոնային կառավարության ոլորտում երկարամյա փորձ ունեցող, համաշխարհային կարգի ծրագրավորողների: Ընկերությունը մասնագիտանում է տարբեր բնագավառներում` առցանց տրանզակցիոն համակարգերի ստեղծումից սկսած /այդ թվում՝ տրանսպորտային միջոցների գրանցման համակարգեր, ձեռնարկատիրական գործունեության էլեկտրոնային ռեգիստրներ, հաշվետվությունների առցանց ինտերակտիվ համակարգեր հարկային և մաքսային մարմինների համար, փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համակարգեր, բանկային համակարգում տրանսակցիաների վերլուծության համակարգեր/, մինչև առևտրային համակարգերի մշակումը Նյու Յորքի ֆոնդային բորսայի համար: 
Մեր գործնական և կորպորատիվ կապերը այնպիսի առաջատար IT ընկերությունների հետ, ինչպիսիք են Google™, Apple™ և շատ ուրիշներ, VXSoft Limited ընկերությանը հնարավորություն են տալիս երկարաժամկետ և կարճաժամկետ համագործակցության պայմաններով փորձագետներ ներգրավել միջազգային հայտնի ընկերություններից՝ ամբողջացնելու համար այն ծրագրային բաղադրիչները, որոնք VXSoft Limited -ի ծառայությունների ապրանքային ցանցից դուրս են: Ընկերությունը ներկայացուցչություն ունի Երևանում և իր ծրագրային ապահովման աշխատանքների հիմնական մասը աութսորսինգի ճանապարհով փոխանցում է Հայաստանում աշխատող տեղական թիմին: 

Ի՞նչ ենք առաջարկում 

Վերջին հինգ տարիների ընթացքում «Վի Իքս Սոֆթ» լիմիտեդ ընկերությունն իր ջանքերը կենտրոնացնում է Էլեկտրոնային-կառավարության լայնածավալ համակարգերի ներդրման և գործընթացների ավտոմատացման վրա: Ընկերության հիմնական առաջարկների /ապրանքային գծերի/ շարքում են՝ փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համակարգեր, ձեռնարկատիրության, տրանսպորտային միջոցների և քաղաքացիական կացության գրանցամատյաններ: «Վի Իքս Սոֆթ» ընկերության նախագծերի աշխարհագրությունն ընդգրկում է ԱՊՀ երկրները և Միջին Արևելքը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրները: 
Ծրագրերի մշակումից բացի ընկերությունն ընդլայնել է իր ծառայությունների շրջանակը՝ ընդգրկելով նաև բիզնես գործընթացների վերլուծությունը և ուսուցումը, ինչպես նաև փոփոխությունների կառավարման խորհրդատվությունը: Հաջորդ բաժնում ներկայացված է մեր կողմից հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկը: Ընդ որում, ներկայացված են միայն այն երկրները և էլեկտրոնային համակարգերը, որոնք անմիջականորեն կապ ունեն սույն առաջարկության հետ՝ ծրագրի պոտենցիալ գնահատողին հնարավորություն տալով մեր կարողությունները և փորձը առավելագույնս համապատասխանեցնել հաճախորդների պահանջներին: 
Հիմնադիրներ / Ծրագրավորողներ / Տեստավորում եւ ՈԿ /
Ազատ Պետրոսյան
Հիմնադիր եւ գործադիր տնօրեն
Ագնեսա Մանուկյան
Հիմնադիր, տեստավորման, թվայնացման եւ ՈԿ-ն ծառայությունների ղեկավար
Ռուբեն Մանուկյան
Հիմնադիր եւ տեխնիկական տնօրեն
Վահագն Մխիթարյան
ԱՊՀ եւ Մերձավոր արեւելքի երկրներում ներկայացուցիչ
Ռուբեն Մանուկյան
Հիմնադիր եւ տեխնիկական տնօրեն
Ագնեսա Մանուկյան
Հիմնադիր, տեստավորման, թվայնացման եւ ՈԿ-ն ծառայությունների ղեկավար
Ազատ Պետրոսյան
Հիմնադիր եւ գործադիր տնօրեն
Կարողություններ